Ռուսաստանի քաղաքացուհին փորձել է ուկրանական սահմանն անցկացնել Ադոլֆ Հիտլերի ու Բենիտո Մուսսոլինիի հազվագյուտ լուսանկարները: 68-ամյա կնոջ մոտ գտել են երեք ծրար 1944թ.-ի նամականիշներով, որտեղ եղել են 1938-ից 1942 թվականներն ընկած հատվածում արված նկարներ:
Հոկտեմբերի 26-ի երեկոյան «Սոֆիա-Մոսկվա» գնացքի ստուգման ժամանակ Ուկրաինայի Չերնովիցկի մարզի սահմանապահները նայում էին ուղեւորների ուղեբեռը: Տարեց ռուս կնոջ ձեռքի պայուսակում նրանք հայտնաբերել են գերմանական ֆազիշմի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ու նրա իտալացի հետեւորդ Բենիտո Մուսոլինիի եզակի նկարները, հաղորդում է «Vesti.ru»-ն:
Նկարներով ծրարները կնոջ մոտից առգրավել են: Պարզվել է, որ ռուս կինը դրանք սահմանն անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չի ունեցել, հաղորդում են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունից: Թե ուր էր կինը տանում լուսանկարները եւ որտեղից դրանք իրեն, չի հաղոդվում:




























