Քսենյա Սոբչակը կդառնա «Գործարք» անունով նոր շոուի վարողը «Պյատնիցա» հեռուստաալիքում, ասվում է հեռուստաալիքի տարածած հաղորդագրության մեջ:

Նոր հաղորդման շրջանակներում հեռուստաալիքի դիտողները կարող են տեսագրել եւ շոուին ուղարկել իրենց տեսահարցերը: Ստուդիայում գտնվող մասնակիցները հանդիսատեսների հետ գրազ են գալու՝ որպես խաղադրույք օգտագործելով  մոսկովյան խանութներից որեւէ մեկից գնված հագուստը: Եթե մասնակիցը ճիշտ է պատասխանում, հագուստն ու գումարը բաժին են հասնում նրան, եթե սխալ է պատասխանում՝, հագուստը ուղարկվելու է հարց տվողին:

«Գործարքի» պրեմիերան կայանալու է նոյեմբերի 3-ին, հաղորդում է Lenta.ru-ն:

Նշենք, որ «Պերեց» ալիքով էլ Սոբչակը վարում է «Մաշինա» շոուն: