50 տարեկանից երիտասարդ ամուսնացած ամերիկացիները, պարզվում է, ավելի դրական են ազդում երկրի տնտեսության վրա, քան ամուրիները, հաղորդում է Հասարակական կարծիքի ամերիկյան Գելեփի ինստիտուտը՝ վկայակոչելով սեփական հետազոտության արդյունքները:

Ամուսնացած տղամարդրիկ օրական ծախսում են միջինը 102 դոլար, այն ժամանակ, երբ միայնակ ամերիկացիները մոտ 67 դոլար: Ամուսնալուծվածները ծախսում են օրական 47 դոլար, իսկ ամուսինը մահացած մարդիկ՝ 62 դոլար, հետեւում է Գելեփի ինստիտուտի նյութերից: Միասին ապրող զույգերը, որոնք պաշտոնապես գրանցված չեն, օրական ծախսում են 98 դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինստիտուտի մասնագետները հաղորդում են, որքան շատ են վաստակում ամուսնացած ամերիկացիները, այնքան շատ են ծախսում: Եւ հակառակը, ամուրիների ծախսերի թիվը համեմատաբար փոքր է, քանի որ, որպես կանոն, նրանց եկամուտը քիչ է:

Ուսումնասիրության ընթացքում կատարված հարցմանը մասնակցել են ավելի քան 130 հազար ամերիկացիներ: