Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 28-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացել, որ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ. ավտոմեքենաները դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաները դուրս են բերել ցեխակույտից եւ ճանապարհը դարձրել երթեւեկելի: