Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում 2014 թ. կավելացվեն օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների պահպանման ծախսերը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:

Ընդհանուր առմամբ՝ պետական մարմիններին կուղղվի 72,7 մլրդ դրամ՝ 10,4 մլրդ դրամով ավելի, քան 2013 թ.: Ավելացումները հիմնականում պայմանավորված են աշխատավարձերի աճով:

Պետական մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են՝ հիմք ընդունելով 17162 հաս¬տիքային միավորների քանակը, որը 2013 թվականի համեմատ ավելացել է 37 միա¬վո¬րով: Թվաքանակի ավելացումը հիմնականում պայմանավորված է դատական համակագում հաստիքների աճով: