Լիբիացի ինկասատորներից 54 միլիոն դոլար են գողացել։ Դեպքը կատարվել է Սիրտ քաղաքում՝ քաղաքն օդանավակայանին կապող մայրուղում։ Հոկտեմբերի 28-ին տասը կողոպտիչներ հարձակվել են Կենտրոնական բանկի ինկասատորների ավտոմեքենայի վրա։

Agence France-Presse-ը LANA լրատվական գործակալությունը վկայակոչելով, հայտնում է, որ ինկասատորական ավտոմեքենան միայն մեկ մեքենա էր ուղեկցում։ Գողերի ավար է դարձել 53 մլն լիբիական դինար (42 մլն դոլար) եւ 12 մլն դոլար արտարժույթ, հայտնում է lenta.ru-ն։

Հարձակվողներին հաջողվել է փախչել դեպքի վայրից։ Սիրտի ուժային կառույցների ներկայացուցիչները հայտարարել են, որ հաջողվել է ճշտել գողերի ավտոմեքենայի համարը։

մի քանի ամիսներին սա Սիրտում բանկերի թալանման առաջին դեպքը չէ, նշում է AFP-ն: 2013թ. հուլիսին Սիրտում թալանվել էր երկու բանկ` 500 հազար դինար (400 հազար դոլար) ընդհանուր գումարի չափով: Այդ հանցագործությունները դեռ չեն բացահայտվել: