Հարավային Կորեայի կառավարությունը ԱՄՆ-ից իր հարցման պաշտոնական պատասխանն է ակնկալում: Հարցումը վերաբերում է նրան, թե արդյոք երկրի նախագահ Պակ Կըն Հեն ընդգրկված եղել է աշխարհի այն 35 առաջնորդների ցանկում, որոնց գաղտնալսել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից աշխարհի 35 առաջնորդների հեռախոսազրույցները գաղտնալսելու վերաբերյալ լուրը հրապարակել էր ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռենհապ»-ը եւ Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրը:
Հարավկորեացի դիվանագետի խոսքով՝ Սեուլն այդ տեղեկությունը «լուրջ խնդիր» է համարում:
«Հարավային Կորեայի կառավարությունը այս հարցին շատ լուրջ է վերաբերվում, քանի որ խոսքը պետության ղեկավարի զրույցների, այլ ոչ թե շարքային գաղտնալսման մասին է»,– նշել է դիվանագետը:





























