Հատուկ ծառայությունների գործունեությունը մերկացնող նյութեր հրապարակող լրատվամիջոցները Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի կողմից պատժամիջոցների ենթարկվելու մասին զգուշացում են ստացել:
«Եթե նրանք հետագայում սոցիալական պատասխանատվության զգացում չցուցաբերեն, բրիտանական կառավարության համար դժվար կլինի զերծ մնալը եւ քայլեր չձեռնարկելը»,– ընդգծել է Քեմերոնը խորհրդարանում ելույթի ընթացքում, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Քեմերոնն անթույլատրելի է համարում բրիտանական The Guardian թերթի գործողությունները, որը շարունակել է հատուկ ծառայությունների մասին նյութերի հրապարակումը, թեեւ ավելի վաղ խոստացել էր դադարեցնել նման գործունեությունը:
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ ԱԱԳ-ն գաղտնալսել է աշխարհի 35 առաջնորդների հեռախոսները:





























