ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան ABC եւ Fusion հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ստուգումներ է սկսում՝ կապված Ազգային անվտանգության գործակալության գործունեության հետ: Ստուգումների նպատակն է հավաստիանալ, որ գործակալության տրամադրության տակ եղած տեխնիկական պոտենցիալը արժանի վերահսկողության տակ է, հաղորդում է NEWSru.com-ը:
«Ազգային անվտանգության ոլորտի գործողությունները, որպես կանեն, ծառայում են մեկ նպատակի՝ երաշխավորելու, որ ամերիկացիներին ոչինչ չսպառնա, ինչպես նաեւ նրան, որ ես ճիշտ որոշումներ կայացնեմ: Ես հետախուզական տեղեկությունների վերջնական սպառողն եմ»,-հայտարարել է Օբաման:
«Մենք ենք ուղղորդում նրանց, սակայն վերջին տարիներին ականատես ենք եղել, թե ինչպես են վերջին տարիներին նրանք մեծացնում իրենց պոտենցիալն ու ընդլայնում գործունեությունը, ուստի պետք է համոզվեմ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է»,-հայտարարել է նա:





























