Ընտրական գործընթացներում նպատակահարմար է կնիքը փոխարինել նույնականացման քարտերով: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով՝ անձնագրերում դրվող կնիքները որեւէ լուրջ խնդիր չեն լուծել, սակայն դրանից հրաժարվելու համար անհրաժեշտ է ընտրական օրենսգրքի փոփոխություն:
Տ. Մուկուչյանն ասաց, որ 2014 թ. բյուջեի նախագծում նույնականացման քարտերի օգտագործման համար գումարներ չեն նախատեսվել, սակայն հնարավոր են պիլոտային ծրագրեր՝ համայնքային ընտրություններում, որից հետո միայն վերջնական որոշում կկայացվի:





























