Սոմալիում ամերիկյան անօդաչու սարքի հարվածից ահաբեկչական «Աշ Շաբաբ» խմբավորման երկու պարագլուխների է վերացրել: Այս շարժումը ստանձնել էր Քենիայի առեւտրի կենտրոնում վերջերս կատարված ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:
«Աշ Շաբաբի» երկու ազդեցիկ անդամներից մեկը պայթուցիկ նյութերի մասնագետ էր, հայտնի էր Անտա անունով: Մյուսի անունը չի հրապարակվում:
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալով՝ նրանք երկուսով գտնվել են մեքենայում, որը հոկտեմբերի 28-ին ոչնչացվել էր Ջիլիբ քաղաքի մերձակայքում՝ անօդաչու սարքի հրթիռային հարվածից:
Al-Jazeera-ին Ջիլիբ քաղաքի բնակիչներից մեկը պատմել է, որ հարվածը հասցվել է կեսօրվա աղոթքից հետո՝ ժամը 13:30- 14:00-ի սահմաններում: Պայթյունից հետո ականատեսը շտապել է դեպքի վայր եւ Suzuki մեքենայում երկու դիակ հայտնաբերել: Շուտով հայտնվել են «Աշ Շաբաբի» գրոհայինները եւ տարել դիակները:





























