BBC հեռուստաընկերության նախկին վարորդ Դեւիդ Սմիթին, որին մեղադրում են սեռական հանցագործությունների եւ մանկապղծության մեջ, իր տանը մահացած են գտել:
Սմիթը պետք է դատարան ներկայանար հոկտեմբերի 28-ին, սակայն նա այդ քայլին չի գնացել: Ոստիկանները ժամանել են Լոնդոնի հարավ-արեւելքում տեղակայված նրա տուն, որտեղ էլ գտել են մարմինը: Մահվան պատճառն առայժմ չի հրապարակվում, հաղորդում է «gazeta.ru»-ն՝ վկայակոչելով The Express and Star-ը:
66-ամյա Դեւիդ Սմիթին ձերբակալել են Yewtree գործողության ընթացքում, որն ուղղված է մանկական բռնության դեմ պայքարին: Yewtree գործողությունը մեկնարկել է 2012թ:





























