Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին մտադիր է Վաշինգթոնում հերթական խրախճանքը կազմակերպել մի շարք սենատորների, կոնգրեսականների, դիվանագետների եւ պարբերականների խմբագիրների համար:

Հաղորդվում է, որ հավաքույթը, որին հրավիրված է մոտ հինգ հարյուր մարդ, տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Վաշինգթոնի Ազգային թանգարանում: Սա արդեն երկրորդ նման խրախճանքն է:

Արարողության հանդիսավոր բացման պատիվը վստահվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին:

Սպասվում է, որ այս տարվա խնջույքը իր շքեղությամբ ու ճոխությամբ գերազանցելու է նախորդը: