Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ նորմալ հարաբերություններ են պահպանվում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը; Հարցին՝ արդյո՞ք նախկին մարզպետը պահպանում է իր ազդեցությունը՝ Վ. Հակոբյանն ասաց, որ իր լիազորություններն իրականացնում է անարգել:

Ինչ վերաբերում է Սյունիքի արոտավայրերը Իրանին վարձակալության հանձնելու պայմանագրին՝ Վ. Հակոբյանն ասաց, որ այդ հարցը հանված է օրակարգից: Ընդհակառակը՝ ցանկանում են զարգացնել ոչխարաբուծությունը, եւ նույնիսկ կարիք կունենան օգտագործելու Վայոց Ձորի արոտավայրերը: