ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 29-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկման հիմնական թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի պատրաստության հարցն էր։
Այդ կապակցությամբ լսվեցին մշտական հանձնաժողովների պատասխանատուների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի թեմատիկ ընդգրկումների եւ պատրաստության վիճակի վերաբերյալ։
Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվեց լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվեցին առաջիկա անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է . հոկտեմբերի 31-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։
Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ ներխորհրդարանական կյանքի այլ հարցեր։





























