Նայրոբիի առեւտրի կենտրոնը զինյալներից ազատած զինվորականներին ձերբակալել են՝ դիակապտության մեջ մեղադրանքներով:
Ըստ առկա տեղեկությունների, կասկածյալ զինծառայողների մոտ հայտնաբերել են հեռախոսներ եւ տեսախցիկներ, որոնք գողացվել են առեւտրի կենտրոնից հատուկ գործողության ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Արդյունքում երկու զինծառայողների կալանավորել են, մեկը հետաքննվում է:
Հիշեցնենք, որ առեւտրի կենտրոնի վրա զինյալների հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին: Ընդհանուր առմամբ, զոհվել է 67 մարդ, փրկված երկու հարյուր մարդկանցից 175-ը դիմել են բուժօգնության:





























