Ոստիկանության Գուգարքի բաժնում հոկտեմբերի 28-ին, ժամը 17.10-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի նախկին «մաքրման կայանի» ուղղությամբ` սարալանջին, ծառեր են կտրում:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 18.00-ին բերման է ենթարկել 1960 թ. ծնված Մարտուն Թ.-ին, որը նշված վայրում, կացնի գործադրմամբ, ապօրինի հատել է 6 բոխի եւ 4 լորենի:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն:





























