1972 թ. ծնված Կարինե Ս.-ն հոկտեմբերի 29-ին, ժամը 01.25-ին, զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է եւ հայտնել, որ ինքը «մարդ է խփել, որը արյունաքամ է լինում»:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 02.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի «թիկնային մակերեսի կտրած արյունահոսող վերք, պարանոցի աջ կողմնային շրջանի կտրած-պատռած արյունահոսող վերք, պարանոցի եւ կզակի շրջանի քերծած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1960 թ. ծնված Ռուբեն Հ.-ին:
Պարզվել է, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երեւանի Աճեմյան փողոցի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, Կարինե Ս.-ն օղու կոտրած շշով երկու անգամ հարվածել է Ռուբեն Հ.-ին ` պատճառելով վնասվածքներ:
Կարինե Ս.-ն բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:





























