Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ։

Արմեն Հարությունյանի կենսագրական տվյալները

Ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 9-ին, Երեւանում

Կրթություն

1998-2002 թթ. – ՀՀ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ

2000-2002 թթ. – ՀՀ պետական ագրարային համալսարան, Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոն

2006-2009 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, հանրային կառավարում, մագիստրատուրա

2010-2011 թթ. – Բրիստոլի համալսարան, միջազգային զարգացում, մագիստրատուրա

Աշխատանքային գործունեություն

2004 թ. – ՀՀ ագրարային համալսարանի ագրոգիտասփյուռ, փորձագետ-դասախոս

2004 թ. – ԱՄՆ Գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագիր, փորձագետ

2004-2005 թթ. - ԱՄՆ Գյուղդեպարտամենտ, Վրաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագիր, Ախալքալակի մասնաճյուղի համակարգող

2005-2010 թթ. – «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամ, տնտեսագետ

2011 թ. - «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամ, ծրագրերի գնահատման եւ դիտանցման փորձագետ

2011-2012 թթ. – Հայկական բերքի առաջմղման կենտրոն, մարկետինգի եւ միջազգային կապերի բաժնի պետ

2012 թ. – Կրթության եւ հետազոտությունների միջազգային կենտրոն, փորձագետ

2012-2013 թթ. – Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոն, դասախոս

2012 -2013 թթ. – ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական

2013 թ. հոկտեմբերի 29-ից` ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

2002-2004 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, ավագ սերժանտ: Մասնակցել է արտասահմանում՝ Անգլիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Վրաստանում, Նիդերլանդներում, Դանիայում կազմակերպված մի շարք կրթական ծրագրերի: Ստացել է Ճապոնիայի կառավարության եւ Համաշխարհային բանկի կրթաթոշակ: Տիրապետում է անգլերենի եւ ռուսերենի:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ: