Սոցիալական պայմանները չեն կարող ազդել զինվորականների հայրենասիրության եւ մարտական ոգու վրա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը՝ անդրադառնալով ազատամարտիկների բողոքի ակցիաներին, որոնք պահանջում են իրենց ապահովել տարրական սոցիալական պայմաններով:
Պետրոսյանցը կարծիք է հայտնել, որ եթե ազատամարտիկների համար նյութականն ավելի մեծ արժեք է, քան հայրենիքի պաշտպանությունը, ապա ավելի լավ է այդպիսի զինվորականներ չունենալ սահմանին:
Միաժամանակ, նա հայտարարել է, որ համեմատելով Հայաստանի եւ Ադրբեջանի բանակներում տիրող իրավիճակը, վստահաբար կարելի է ասել, որ հոգեբանական տեսանկյունից մեր բանակը մի քանի անգամ գերազանցում է ադրբեջանականին:
Նշենք, որ արցախյան պատերազմի մասնակիցները արդեն մի քանի ամիս է բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ կապված իրենց սոցիալական եւ ֆինանսական խնդիրների հետ: Նրանցից շատերը չունեն բնակարաններ, որոշները առողջական խնդիրներ ունեն, որոնց անվճար բուժօգնություն չի տրամադրվում:





























