Սիրիայի վարչապետ Քադրի Ջամիլը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ինչպես հայտնում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի կառավարության հաղորդագրությունը, տնտեսական հարցերով փոխվարչապետ Քադրի Ջամիլը ազատվել է աշխատանքից երկրի նախագահի հրամանագրով՝ առանց նախազգուշացնելու աշխատավայրում չլինելու եւ իր պարտականությունները չկատարելու հիմնավորմամբ:
Բացի այդ, Ջամիլի պաշտոնանկության պատճառներից մեկն էլ այն է, որ նա հանդիպումներ է ունեցել արտասահմանում, առանց կառավարության հետ համաձայնեցնելու:
«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ Քադրի Ջամիլը համարվում էր ներքին չափավոր ընդդիմության ներկայացուցիչ, սիրիական ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» ղեկավարը:





























