Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, համընդհանուր համաներում է հայտարարել: Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ համաներումը տարածվում է մինչեւ այսօր կատարված հանցագործություն գործածների վրա:

Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նախորդ անգամ ՍԻրիայի նախագահը համաներում էր հայտարարել ապրիլի 16-ին: Համաներումը վերաբերում էր նրանց, որոնք դատապարտվել էին մինչեւ ապրիլի 16-ը:

Հրամանագրում նշվում էր, որ մահապատժի ենթարկվածները պետք է պատիժը կրեն հարկադիր աշխատանք կատարելով: