Թուրքիայում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Դարի նախագիծ» անվանումը ստացած եւ Եվրոպան Ասիային միացնող Մարմարայի թունելի բացումը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի ամենախորը թունելի՝ Մարմարայի բացմանը բացի Թուրքիայի վարչապետից եւ նախագահից, մասնակցել են օտարեկրյա մի շարք ղեկավարներ։

Եվրոպան Ասիային միացնող երկաթգիծն ունի 13,6 կմ թունելային հատված, որտեղ գտնվում են 5 կայարաններ։ Նախատեսվում է, որ 9,3 մլրդ լիրա արժեցած Մարամարայով օրական կարող է սպասարկվել 1,2 մլն ուղեւոր։