Երիտասարդը հինգ մարդու է սպանել եւ ինքնասպան եղել: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի Գրինվուդ քաղաքի տներից մեկում, սպանվածների մեջ կա երկու երեխա:   

27-ամյա Բրայան Սուիթը հինգ մարդու պատանդ է վերցրել, որից հետո տան մոտ, որտեղ պահում էր պատանդներին, ոստիկաններ են ժամանել: Նրանք փորձել են բանակցել Սուիթի հետ, սակայն ` ապարդյուն: Վճռվել էր գրոհով վերցնել տունը: Ներխուժելով տուն` հատուկ նշանակության ջոկատի մարտիկները հայտնաբերել էին վեց մարդու մարմին, այդ թվում նաեւ հանցագործինը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 
Կատարվածի այլ մանրամասներ հայտնի չեն: