Սիսիան-Վայք ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, հոկտեմբերի 29-ի երեկոյան, բեռնատար ավտոմեքենա է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահյտված հանգամանքներում Սիսիան-Ծղուկ ավտոճանապարհի 31-րդ կմ-ում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 29-ամյա Մեհդի Հազրատ Օղլի Կհերջոյ Ենգջեմինի վարած 59 A7 1110 համարանիշի կոնտեյներներով բեռնված ավտոգնացքը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին եւ ընկել ձորը (մոտ 100 մ):

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել վարորդին, ում շտապօգնության աշխատակիցները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սիսիան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: