Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում, հոկտեմբերի 29-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում այրվել է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ին պատկանող «Ֆորդ» մակնիշի 938 LO 43 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահը՝ մասամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.43-ին, մարվել՝ 18.50-ին: