ԱՄՆ-ում իննամյա աշակերտը դպրոց է ներկայացել լիցքավորված ատրճանակը ուսապարկում: Միջադեպը պատահել է Հյուսթոնի տարրական դպրոցում: Մյուս աշակերտները պատմել են այդ մասին ուսուցչին, որն անմիջապես խլել է զենքը երեխայից եւ ոստիկանություն կանչել, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքը:
Ինչպես իրավապահներն են պարզել, երեխան զենքը տանից է վերցրել: Թե ինչ նպատակով է նա դա արել, չի հաղորդվում:
Որպես կարգապահական միջոց՝ երեխայի ծնողներին նամակով տեղեկացրել ն միջադեպի մասին, բացի այդ նրանց տեղեկացրել են հեռախոսով: Այլ հետեւանքների մասին ոչինչ չի հաղորդվում:





























