Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկում, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վաղ առավոտյան, տեղի է ունեցել գազի արտահոսք, որն ուղեկցվել է պայթյունով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գ. Բ.-ին պատկանող թիվ 57 տանը գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով վնասվել են խոհանոցի առաստաղը, պատերը, պատուհանը եւ դուռը: Զոհեր, վիրավորներ չկան:

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի խմբի ղեկավարը: