Հ1-ի «Առաջին լրատվականի» հաղորդավարուհի Քրիստինե Մելքոնյանը չի հերքել իր՝ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ նշանակվելու մասին լուրերը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդպիսի խոսակցություններ, իսկապես, կան, դրանք քննարկման փուլում են, իր կողմից վերջնական որոշում դեռեւս կայացված չէ:
Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության մեր աղբյուրները հայտնում են, որ դատախազության կուլիսներում քննարկվում է Հ1-ի «Առաջին լրատվականի» հաղորդավարուհի Քրիստինե Մելքոնյանին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ նշանակելու հարցը։
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Գեւորգ Կոստանյանը շուրջ մեկ ամիս է առանց մամուլի խոսնակի էր աշխատում։ Մինչ այդ սույն պաշտոնը զբաղեցնում էր Սոնա Տռուզյանը, ով ավելի ուշ դարձավ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական, իսկ արդեն երեկ նա աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել»,- գրել է թերթը:





























