Հայաստանում սննդի համար նախատեսված թուղթը որակի ստանդարտներին չի համապատասխանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է սննդային թղթի փորձագետ Ալեքսանդր Ստեփանյանը: Նրա խոսքով՝ հաճախ փաթեթավորման համար օգտագործվում է ոչ թե սննդային թուղթը, այլեւ օրգանիզմի համար վնասակար նյութեր պարունակող ոչ սննդայինը: Հայաստանում չկա թղթի արտադրություն, սակայն խնդիրը ոչ թե ծագման երկիրն է, այլեւ հենց սննդի համար նախատեսված թուղթն  այդ նպատակով օգտագործելը, հավելել է նա:

«Տպարանների մոտ մնում է տպագրական թուղթ, որը նրանք վաճառում են սննդի արտադրամասերին: Թե դրա հետեւանքներն ինչպիսին են, կարող եք ինքներդ էլ պատկերացնել. նման թղթի հետ երկարատեւ շփումից սնունդի մեջ են հայտնվում կողմնակի նյութեր»,-եզրափակել է Ստեփանյանը: