ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը հայտարարել է, որ ԱԱԳ տոտալ լրտեսության մասին բոլոր մեղադրանքները անհիմն են:
Կլեպպերն ընդգծել է, որ ամերիկյան հետախուզական դոկտրինան թույլ է տալիս տեղեկություններ հավաքագրել այլ երկրների առաջնորդների մտադրությունների մասին, այդ թվում՝ իր դաշնակիցների: Նրա խոսքով՝ ամերիկացիներն ու պաշտոնյաները եւս դառնում են դաշնակիցների կողմից գաղտնալսման օբյեկտներ, գրում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով BBC News-ը:
ԱԱԳ ղեկավար Քիթ Ալեքսանդերը համակարծիք է նրա հետ: Նա հայտարարել է, որ գաղտնալսման մասին հաղորդագրությունները համապատասխանում են իրականությանը:





























