Արտագաղթի պատճաներից մեկը հայրենաճանաչության պակասն է՝ կարծում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Հայաստանի քաղաքացիները, նրա խոսքով, միշտ «զլացել են տրորել մեր սրբազան հայրենիքի կածանները», քանի որ գրեթե բոլոր ուսումնասիրված հնավայրերը ավտոմեքենայի ճանապարհ չունեն, կածաններ են, և մարդիկ չեն ուզում կիլոմետրերով քայլել։

«Մենք մեր հայրենիքը առանձնապես չենք ձգտել լավ ճանաչել և դրա հետևանքով նվազ հայրենաճանաչ ենք, և դրա ամենածանր հետևանքն է արտագաղթը, որովհետև, իմ կարծիքով, արտագաղթի միակ եւ գլխավոր պատճառը տնտեսականն չէ: Հայրենաճանաչ քաղաքացին դժվարության ժամանակ վստահաբար ելքը կգտնի և քրտնելու դեպքում սոված չի մնա»-ասաց հուշարձանագետը:

Սամվել Կարապետյանը առաջարկում է ճանաչողական արշավներ կազմակերպել Հայաստանի բոլոր հանրակրթական հաստատություններում՝ ֆիզկուլտուրայի, աշխարհագրության եւ պատմության ուսուցիչների մասնակցությամբ։ Դպրոցները պետք է ապահովվեն արշավային հանդերձանքով` վրաններ, ուսապարկեր, քնապարկեր, կողմնացույց և այլն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am