Հայաստանում 2013 թ. ցորենի բարձր բերք է ստացվել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:  Նրա խոսքով՝ ցորենի բերքը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 26%-ով եւ կազմել մոտ 310 հազ. տոննա:

Ցորենի բերքատվության աճին նպաստել է սերմնաբուծության ծրագիրը, որը իրականացվում է 2010 թվականից: Դրա շնորհիվ շրջանառության մեջ են դրվել մոտ 31 հազ. հա չմշակվող հողեր; 2014 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է Ռուսաստանից սուպերէլիտա սերմերի ներկրման համար հատկացնել մոտ 550 մլն դրամ՝ 2013 թ. բյուջետային հատկացումների չափով: ձեռք կբերվի 3300 տոննա սերմացու՝ 17 հազ. հա-ի չափով: