Մոսկվայի ոստիկանությունն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, քաղաքում գտնվող «Պլաստիկ» ձեռնարկությունում ապօրինի ներգաղթյալների, թմրադիլերների եւ զենքի վաճառքով զբաղվողների հայտնաբերման ուղղված գործողություն է իրականացրել:
Ոստիկանները շրջափակել են պահեստների ու արտադրական շինությունների բոլոր մուտքերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ներկայումս ոստիկաններն արդեն աշխատում են գործարանի տարբեր շինություններում, որտեղ ստուգում են Ռուսաստանում եւ Մոսկվայում նրանց գտնվելու փաստաթղթերը:
Ավելի վաղ Մոսկվայի ոստիկանությունը լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ է տանում մայրաքաղաքի «Սադովոդ» շուկայում՝ ներգաղթյալներին բացահայտելու նպատակով:
Ոստիկանները սկսել են փաստաթղթերը ստուգելուց: Այն դեպքերում, երբ ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ հարցեր են առաջացել, մարդկանց ուղեկցել են ավտոբուսներ՝ հետագա ստուգումների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Երբ ոստիկանությունը ժամանել է առեւտրային համալիր, այնտեղ գտնվող մարդկանց մի մասը սկսել է հապճեպ հեռանալ: Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ «Սադովոդի» տեղում առաջարկվում է կառուցել առեւտրի կենտրոն, շուկա եւ ավտոկայանտեղի:




























