Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին անորակ դիզվառելիք են բաժանել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը՝ հարց ուղղելով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Լ. Զուրաբյանի տեղեկացմամբ՝ «Ֆլեշից» ձեռքբերված վառելիքն այնքան անորակ է եղել, որ գյուղացիները չեն ցանկացել տրակտորները դրանցով աշխատեցնել:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ ինքը ոչ մի բողոք չի ստացել դիզվառելիքի գծով, իսկ դիզվառելիք մատակարարում է դաշտում հեղինակավոր կազմակերպությունը՝ ամենամատչելի գներով: