Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում հոկտեմբերի 30-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում այրվել է 200 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Հանքավան գյուղի նախկին հեռուստաաշտարակի մոտակայքում` 40 հա, Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի մոտակայքում` 4 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել: