Նեւադայի դատարանը կանադական Cirque du Soleil-ին ավելի քան 25 հազար դոլարով տուգանել է անվտանգության կանոնները չպահպանելու համար, ինչը 2013թ. հունիսին արտիստուհու մահվան պատճառ էր դարձել։

Դատարանը նաեւ 7 հազար դոլարով տուգանել է Լաս Վեգասի  հյուրանոցա-ժամանցային MGM Grand համալիրին, որտեղ անցկացվել էր շոուն։

Cirque du Soleil-ի եւ MGM Grand-ի ներկայացուցիչները ժխտել են անվտանգության կանոնները չպահպանելու մեղադրանքը՝ հայտարարելով, որ կբողոքարկեն դատարանի որոշումը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով  Reuters-ը։

31-ամյա ֆրանսուհի Սառա Գիյո Գիյարը զոհվել էր հունիսի 29-ին «Կա» շոուի ընթացքում, որին մասնակցում էր 2006թ.-ից։

Սառան Cirque du Soleil-ի պատմության մեջ ներկայացման ժամանակ զոհված առաջին արտիստուհին էր դարձել։