Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ներկայացրել է լուսանկար, որն արվել է մետրոյի թունելում: Լուսանկարում, ըստ նրա, պատկերված է Ուգո Չավեսի դեմքը, որը մահացել էր այս տարվա մարտին: Այս մասին Մադուրոն հայտարարել է հոկտեմբերի 30-ին Կարակասում տեղի ունեցած հանրայի ելույթի ժամանակ:
Լուսանկարն արել են բանվորները մետրոյի շինարարության ժամանակ: Նրանք թունելում, իբրեւ թե, տեսել են Ուգո Չավեսին, լուսանկարել են նրա բջջայիններով եւ ցույց տվել ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոյին, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով El Universal-ը:
Հիշեցնենք, որ Մադուրոն երկրի նախագահ էր ընտրվել այս տարվա ապրիլին՝ Ուգո Չավեսի մահվանից հետո:





























