Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարներ» սրահում նոյեմբերի 1-ին՝ ժամը 11.00-ին, տեղի կունենան ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա խորհրդարանական լսումները:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե լսումները կայանալու են «Պատմական հուշարձանների պահպանության ու ժառանգության  ապահովման միջոցառումները եւ հիմնախնդիրները» թեմայով: