Ամերիկացիների մեծ մասը՝ 51 տոկոս, հրաժարվում են աջակցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից իրականացվող քաղաքականությանը: Նման եզրակացության են եկել NBC News-ը եւ Wall Street Journal Survey-ն՝ իրականացված հարցման արդյունքում:

Սա Օբամայի գործունեության աջակցության ամենացածր չափանիշն է՝ վերջին տարիներին իրականացրած հարցումների արդյունքում:  Նախորդ հարցման արդյունքում պարզվել էր, որ նրա վարած քաղաքականությունից դժգոհ էր հարցվողների 48 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հարցման մասնակիցները ընդգծել են, որ նախագահի վարկանիշի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են ԱԱԳ կողմից լրտեսության մասին տեղեկությունները, Սիրիայում քիմիական զենքի շուրջ բանավեճերը, պարտաքային ճգնաժամը եւ այլն:

Բացի նախագահից, իր համբավը կորցնում է նաեւ Դեմոկրատական կուսակցությունը: