Ամերիկյան Boeing օդանավը, որը Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում ուղոեւորվում էր Ուլան-Ուդեի օդանավակայան, հարկադրաբար վայրէջք է կատարել Չիտա քաղաքում՝ իր վերջնակետում մառախուղի առկայության պատճառով: Օդանավն արդեն երկու օր է սպասում է թռիչքի հրահանգի: Սակայն պատճառը եղանակային պայմանները չեն. անձնակազմը պետք է օդանավակայանին վճարի տեխսպասարկամ եւ վառելիքի համար, նշել է օդանավակայանի աշխատակից Ալեքսեյ Տուրսկովը:

Օդանավում կա տասնհինգ մարդ՝ բոլորը զինվորական համազգեստով: Օդանավը քաղաքացիական է, ուղեւորները՝ զինվորականներ: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը: