Թուրքիայի Ամասիա նահանգի Մերզիֆոնի շրջանում ապրող Արմեն Ցոլակ Մարսոբյանը հայրենի քաղաքում ներկայացրել է իր նախնիների կողմից 1872-1923 թվականներին արված մոտ 600 լուսանկարները։
Թուրքական Bugun պարբերականի փոխանցմամբ՝ Ամասիայի հայերից Արմեն Ցոլակ Մարսոբյանն իրենց ընտանեկան արխիվից հանել է իր 1872-ից 1923 թվականներին Սըվազում, Մերզիֆոնում, Սամսունում, Քոնիայում եւ Ամասիայում արված մոտ 600 լուսանկարներ, որոնք ունեն բացառիկ պատմական նշանակություն։
Պատմական լուսանկարների ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել Մերզիֆոնի քաղաքապետի եւ բազմաթիվ քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ։
Արմեն Ցոլակ Մարսոբյանը նշել է, թե շատ երջանիկ է, որ իր ընտանիքին պատկանող լուսանկարները ցուցադրվում են հենց նրանց ապրած հողերում։

































