Հայաստանում գաղտնալսումներ իրականացվում են ռուսական և ամերիկյան սարքերով, մեր երկիրը նման սարքեր չի արտադրում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ինտերնետ հասարակություն ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
Նրա փոխանցմամբ՝ օրենքի շրջանակներում ոստիկանությունը, անկասկած, իրավասու է վերահսկելու քաղաքացիների ինտերնետային տվյալները, գաղտնալսումներ իրականացնել: Բայց ոստիկանությունից բացի, քաղաքացիների անձնական տվյալները շատ անգամ վերահսկվում են նաեւ Google-ի կողմից, եւ հենց Google-ն է հայտարարել` իր տիրույթով անցնող ոչ մի նամակ գաղտնի չի մնում
«Միամտություն է մտածել, թե ինտերնետ տիրույթում իրականացվող գրագրությունը չի վերահսկվում»,-ասաց Գրիգոր Սաղյանը:
Նա օգտատերերին խորհուրդ է տվել առավել զգույշ լինել անձնական տվյալների հանդեպ, համակարգչում անտիվիրուս ունենալ, օրիկնակ՝ նամակ գրելիս պետք է PGP ծրագրով գաղտնագրել այն:





























