Ռուսաստանցի հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը ԱՄՆ-ի իշխանությունների մեղադրանքները «զառանցանք եւ անհեթեթ պատմություն» է անվանել, որոնք արտիստին կասկածում են միջազգային հանցավորության մեջ:
«Եթե ԱՄՆ-ի ֆիննախը ինձ հանցագործ է համարում, այդ դեպքում թող գերեզմանից հանեն Ֆրենկ Սինատրային (նրան եւս մաֆիայի հետ կապերի մեջ են մեղադրել) եւ բանտ ուղարկեն. Դա նույնքան անհեթեթ է, որքան ինձ ներկայացված մեղադրանքը», - «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է երգիչը:
Լեպսին նաեւ առանձնապես չի անհանգստացնում ամերիկյան կողմի մեղադրանքը. «Եթե մուտքն արգելեն, ինչ արած, Ամերիկան հիանալի երկիր է, բայց ես կդիմանամ»:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը Լեպսի ծանոթներից մեկին վկայակոչելով հայտնում է, որ երգիչը պատժացուցակում հայտնվել է քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Վյաչեսլավ Լեոնտյեւի՝ Վադիկ Բելիի համար երգելու պատճառով:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել վեց մարդու եւ չորս ընկերությունների նկատմամբ, որոնք ենթադրաբար կապված են Brothers՝ Circle հանցախմբի առաջնորդների հետ: Նրանց շարքում է Գրիգորի Լեպսը:




























