Դաղստանում անհայտ անձինք սպանել են Կիզիլյուրտովսկի շրջանի նախկին ղեկավար Մահոմեդ Գաջիեւին, հաղորդում է Ռուսաստանի ՔԿ քննչական վարչությունը:

Կոմերցիոն ընկերություններից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Գաջիեւի մեքենան հրաձգության է ենթարկվել մոտավորապես առավոտյան 10:30-ի շրջանում: Հանցագոեւծները կրակել են ինքնաձիգից:

Գաջիեւը տեղում մահացել է: Հանցագորները փախուստի են դիմել, գրում է BFM.RU-ն: