Մոսկվայի քաղաքային դատարանը հետ է կանչել ռուսական «Ռոսբալտ» գործակալության գրանցման վկայականը՝ բավարարելով «Ռոսկոմնադզոր»-ի հայցը, հայտնում է ՌԱՊՍԻ-ն:

«Ռոսկոմնադզոր»-ը «Ռոսբալտ»-ի դեմ հայց էր ներկայացրել  հրապարակված նյութերում անցենզուր հայհոյանքների համար:

Պետերբուրգյան «Ռոսբալտ» գործակալությունը կարող են փակել

«Ռոսբալտ»-ում «Ռոսկոմնադզոր»-ի հայցն անհիմն են անվանել, քանի որ անցենզուր հայհոյանքը խմբագրական նյութերում  չի եղել, այլ YouTube-ից հղումով դրված տեսանյութերում: Գործակալությունը կբողոքարկի դատարանի որոշումը:

Ավելի վաղ գործակալության խմբագիր Նիկոլայ Ուլյանովին 20 հազար ռուբլով տուգանել էին:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի գլխավոր խմբագիր Պավել Գուսեւը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ «Ռոսբալտ»-ի լիցենզիան հետ կանչելը լրատվամիջոցների զարգացման դեմ ուղղված վտանգավոր նախադեպ է: