Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում կառուցվել են կոյուղաջրերի մաքրման կայաններ: Այս մասին այսօր հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ մարզկենտրոնում Հայաստանի կառավարության արտագնա նիստի ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Բացի այդ, վերականգնվել են Սեւանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի եւ Ջերմուկի կոյուղու հեռացման համակարգերը: Աշխատանքների ընդհանուր ծավալը կազմել է 4,4 մլրդ դրամ:
Բացի այդ, լճի ճահճացումը կանխելու համար ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում ջրիմուռներից, ծառերից ու թփերից մաքրվել է 84 հա մերձափնյա տարածք: Տարեսկզբից ի վեր՝ ծրագրի մեջ ներդրվել է 125,4 մլն դրամ:





























