Սիրիայի կողմից ներկայացված քիմիական զենքի արտադրության համար նախատեսված բոլոր սարքավորումները ոչնչացվել են: Այս մասին ասվում է այսօր ՔԶԱԿ-ի կողմից տարածվա հայտարարությունում:
ՔԶԱԿ տեսուչները ստուգել են Սիրիայի կողմից ներկայացրած քսաներեք օբյեկտներից քսանմեկը: Երկու օբյեկտներ տեսչության համար չափազանց վտանգավոր են, սակայն սարքավորումներն արդեն դուրս են բերել այնտեղից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որը սիրիական քիմիական զենքը ոչնչացնելու ՔԶԱԿ-ի ծրագրին պարտադիր իրավաբանական ուժ է տվել: Սիրիական հարցի նման լուծման նախաձեռնությամբ է հանդես եկել ռուսական կողմը:





























