Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության՝ TRT-ի TRT 6-ի ուղիղ եթերի ժամանակ տեղի ունեցած միջադեպը ծիծաղեցրել է հեռուստադիտողներին։

TRT-ի՝ քրդերենով եթեր հեռարձակվող TRT 6-ի ուղիղ եթերի ժամանակ հեռուստաընկերության տեխնիկական անձնակազմի անդամներից մեկը տեղյակ չլինելով, որ ուղիղ եթեր է, սկսել է տեսախցիկի ապակին մաքրել՝ ծիծաղեցնելով այդ պահին եթերին հետեւող հեռուստադիտողներին։