Ադրբեջանը վերջին 2 տարիներին կրկնակի անգամ ավելացրել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը: Այս մասին NEWS.am եւ Haynews.am կայքերի թղթակիցների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Փոխնախարարի խոսքով՝ եթե 2010 թվականին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 7 հազար դեպք է արձանագրվել, ապա 2011-ին՝ ավելի քան 12 600 անգամ, իսկ արդեն 2012-ին՝ մոտ 16 հազար անգամ:
Այս տարվա սկզբից ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդեն ավելի քան 10 հազար դեպք է գրանցվել:
Միաժամանակ, 2006-ին Ադրբեջանը հրադադարը խախտել է «միայն» 600 անգամ, 2007-ին՝ արդեն 1400 անգամ, 2008-ին՝ 3500 անգամ, 2009-ին՝ շուրջ 4600 անգամ:





























